Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները Ռոսգվարդիայի ղեկավարությամբ կանցկացվեն օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում։ ՏԱԱՍ-ի փոխանցմամբ՝ Ռոսգվարդիայի մամուլի հաղորդագրությունում նշված է, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ՀՀ-ն մասնակցի երկրների ցանկում նշված չէ։ «2024 թվականի օգոստոսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության ղեկավարությամբ Նովոսիբիրսկի …

