ՌԴ-ն կարող է միջուկային պատասխան տալ Ուկրաինայի կողմից արևմտյան ոչ միջուկային հրթիռների կիրառմանը․ Պեսկով

Լուրեր

08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Ռուսաստանի դեմ արևմտյան ոչ միջուկային հրթիռների կիրառումը, միջուկային նոր դոկտրինով, կարող է հանգեցնել միջուկային պատասխանի: Այս մասին հայտարարել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ ռուս զինվորականները շատ ուշադիր հետևում են իրավիճակին՝ հեռահար ATACMS հրթիռներ կիրառելու Կիևի մտադրության մասին հաղորդումներից հետո, գրում է Կոմերսանտը։

Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են՝ արդյո՞ք Ռուսաստանը դիտարկում է, թարմացված միջուկային դոկտրինով, ուկրաինացի զինվորականների կողմից ոչ միջուկային ամերիկյան հրթիռների օգտագործումը որպես միջուկային պետության աջակցությամբ ոչ միջուկային պետության կողմից հարձակման մաս: Դոկտրինում նման սցենարը նշվում է որպես Ռուսաստանի համար միջուկային զենք կիրառելու հիմք։

«Դուք ինքներդ կարող եք ծանոթանալ պարբերություններին, բայց, ընդհանուր առմամբ, խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի Դաշնությունն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք իր կամ Բելառուսի Հանրապետության դեմ սովորական զենքի կիրառմամբ ագրեսիայի դեպքում, որը կրիտիկական վտանգ է ներկայացնում ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության համար։ Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետության կողմից միջուկայինի մասնակցությամբ կամ աջակցությամբ համարվում է համատեղ հարձակում»,- հայտարարել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինն այսօր ավելի վաղ հաստատել էր երկրի թարմացված միջուկային դոկտրինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի