Ցանկացած պետական աշխատող պետք է պատրաստ լինի թողնել պաշտոնը․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.11.2024 | 16:20«Մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում, և հանրությունը պետք է որոշի մեր աշխատանքի արդյունքները»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրաեասյանը՝ պատասխանելով բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների մասին հարցին։
«Ցանկացած պետական աշխատող պետք է պատարստ լինի թողնել այն պաշտոնը, որի պարագայում հանրային ակնկալիքները և ընդհանուր աշխատանքի գնահատականը բավարար չեն։ Ինձ թվում է՝ դա շատ նորմալ պրակտիկա է» ,- նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։