Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, 84-ամյա Նենսի Փելոսին վերընտրվել է Կոնգրեսի ստորին պալատում։ Associated Press-ի տվյալներով՝ նա ընտրվել է Կալիֆորնիայի 11-րդ շրջանից։ Փելոսին Կոնգրեսում աշխատում է 1987 թվականից։ 2007 թվականին նա զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը՝ դառնալով ԱՄՆ-ում առաջին կինն այդ պաշտոնում։ Միաժամանակ, նա երկու տասնամյակ գխավորել է Դեմոկրատական խմբակցությունը Ներկայացուցիչների պալատում: Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի …

