Աշխատանքային այցով Հռոմում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու երկրների ղեկավարները համատեղ աշխատանքային ճաշ են ունեցել։ Ալիևը հանդիպել է նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հանդիպել էր իտալական նավթագազային Eni S.P.A ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կլաուդիո Դեսկալցիի հետ։ Հանդիպմանը նշվել …

