Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հերքել է Վաշինգտոնի հասցեին Բաքվի մեղադրանքները

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հերքել է Ադրբեջանի պաշտոնյաների մեղադրանքները Բաքվի նկատմամբ Վաշինգտոնի ոչ բարեկամական քաղաքականության վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ամերիկյան Առևտրի պալատի (AmCham) կազմակերպած հանդիպմանն ունեցած ելույթում նա բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը Ադրբեջանի անկախության տարիներին և նշել ապագայի մեծ ներուժը։

«Ադրբեջանն ունի շահավետ աշխարհագրական դիրք՝ դառնալու տարածաշրջանային տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման անփոխարինելի կենտրոն։ Մենք նախատեսում ենք ավելի շատ առևտրային առաքելություններ ներգրավել հատկապես այս ոլորտներում՝ աջակցելու Ադրբեջանի բարգավաճման հաջորդ փուլի զարգացմանը»,-  նշել է դեսպանը։

Նա հավելել է, որ հաշվի առնելով Ադրբեջանի օդատիեզերական ոլորտում աճի ներուժը, կիբերանվտանգության փորձը և թվային ենթակառուցվածքը՝ նորարար ամերիկյան ընկերությունները կարող են նշանակալի դեր խաղալ:

«Անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-Ադրբեջան համագործակցության հաջողություններին՝ ես հիշում եմ կասկածի ցինիկ ձայները։ Բազմաթիվ մեղադրանքներ են հնչել Միացյալ Նահանգների հասցեին Ադրբեջանին տապալելու վայրի և անիմաստ դավադրությունների մեջ։ Ի պատասխան նման ապատեղեկատվության՝ ես ոչ միայն կմատնանշեի անցած տարվա հաջողությունները, այլև կհիշեցնեի բոլորին վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մեր գործընկերության ուժի մասին։ Այս տարի մենք նշեցինք «Դարի պայմանագրի» 30-ամյակը։ Այս հանգրվանը մեզ հիշեցնում է, թե ինչպես Ադրբեջանի ղեկավարությունն ու նախաձեռնությունը ԱՄՆ ներդրումների և քաղաքական աջակցության հետ միասին փոխեցին պատմության ընթացքը»,- հայտարարել է Լիբբին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի