Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է սեպտեմբերի 26-ին կայացած տնտեսական խորհրդակցությանը Իլհամ Ալիևի 27-ամյա որդու՝ Հեյդար Ալիևի մասնակցության կարգավիճակը։ «Նա Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է»,- ասել է Հաջիևը լրատվամիջոցների հետ զրույցում։ Հանդիպմանը Հեյդար Ալիևը նստել էր մոր`երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կողքին։ Բոլորը կարո՞ղ են գնալ փոխնախագահի կողքին նստել հարցին` Հաջիևն ասել է, թե տնտեսական …

