ՌԴ-ն հավանություն է տվել Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքով փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի նախագծին

Լուրեր

04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել Մոսկվայի և Բաքվի միջև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների համատեղ զարգացման մասին համաձայնագրի նախագծին: Այդ է վկայում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած հրամանագիրը․ գրում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթում նշվում է, որ համաձայնագրի նպատակն է «բարձրացնել տրանսպորտային կապերի արդյունավետությունը և մեծացնել Հյուսիս-Հարավի արևմտյան երթուղու ներուժը»։

Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը տարանցիկ փոխադրումների ժամանակ կապահովեն իրենց տարածքներով ապրանքների ազատ տեղաշարժը՝ հաշվի առնելով փաստաթղթի և երկու երկրների օրենսդրության պահանջները։

Փաստաթուղթը նաև սահմանում է բեռների երաշխավորված ծավալ, որը պետք է  փոխադրվի Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջան՝ երկաթուղային ենթակառուցվածքի թարմացումից հետո։ 2028 թվականի հունվարի 1-ից այն կկազմի առնվազն 5 մլն տոննա, իսկ համապատասխան որոշման ընդունումից հետո յուրաքանչյուր տարի այն կհասցվի 15 մլն տոննայի։

Եթե ​​Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում չփոխադրի բեռի հայտարարագրված ծավալը, ապա «Ռուսական երկաթուղիները» պարտավոր կլինեն փոխհատուցում վճարել «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ին։  Իսկ եթե ​​Բաքուն հրաժարվի բեռ ընդունել անհրաժեշտ ծավալով, ապա ռուսական ընկերությունը կստանա փոխհատուցումը։