Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Քաղաքականություն
21.12.2024 | 11:33Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ հանրային, դիվանագիտական և ծառայողական։ Այս մասին X-ի էջում հայտնում է Կոսովոյի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին։
«Սա նշանակալի քայլ է երկու երկրների քաղաքացիների և ինստիտուտների միջև կապերի և հարաբերությունների ամրապնդման ճանապարհին»,- գրել է նա։