ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միտում չի տեսնում, որ Հայաստանը պատրաստ է միջազգային դատական ատյաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը։ Խորհրդարանում լրագողների հետ ճեպազրույցում Կիրակոսյանը զերծ մնաց մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են փոխադարձաբար հրաժարվել հայցերից։ «Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, կստացվի՝ …

