Ավիաաղետի ապացույցներն ակնհայտ են, կարևոր է ճնշում գործադրել ՌԴ-ի վրա․ Զելենսկին՝ Ալիևին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են նաև ադրբեջանական օդանավի ավիաաղետը։ Այս մասին հայտնել է Զելեսնկին տելեգրամի իր ալիքում։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնել «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի կործանման և զոհերի կապակցությամբ։ Վթարի վայրից ապացույցներն ակնհայտ են, կարևոր է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ստիպելու նրան ասել ճշմարտությունը»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները և դրանց հետագա զարգացումը, ապագայում պետությունների միջև ապրանքաշրջանառության ավելացման և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր։

Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ բարձր են գնահատում Ադրբեջանի օգնությունը Կիևին։

Հավելենք, որ ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ ավիաաղետի քննարկման մասին տեղեկություն չէր հաղորդվել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի  մոտակայքում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ-ին է մեղադրել օդանավի կործանման մեջ, պահանջել ներողություն խնդրել, ընդունել մեղքը, մեղավորներին պատասխանատվության ենթարկել ու փոխհատուցում վճարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի