Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկիրն առաջադրել է իր թեկնածությունը՝ 2026 թվականին հյուրընկալելու Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի Կողմերի 31-րդ համաժողովը (COP31), հաղորդում է TRT Haber-ը։ «Մենք առաջադրել ենք մեր թեկնածությունը՝ հյուրընկալելու 2026 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով Կողմերի 31-րդ համաժողովը: Շնորհակալություն ենք հայտնում այն երկրներին, որոնք պաշտպանել են մեր թեկնածությունը և անհամբեր …

