Թրամփը կարող է դադարեցնել վիրուսների հետազոտման ծրագրերի ֆինանսավորումը․ WSJ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաման է պատրաստում, որը ժամանակավորապես դադարեցնում է դաշնային ֆինանսավորումը վիրուսների հետազոտության համար, որոնք ավելի վտանգավոր կամ վարակիչ են դարձնում պաթոգենները, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ այս որոշումը նպատակ ունի սահմանափակել այն գիտնականների աշխատանքը, որոնք ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ ուսումնասիրում են վիրուսներ, որոնք վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար։

Որոշ վիրուսներ, ինչպիսիք են թռչնագրիպի H5N1 վիրուսը, կարող են ազատվել հրամանից, ասել է աղբյուրներից մեկը:

Փաստաթուղթը դեռ վերջնականապես չի հաստատվել, դրա մանրամասները մշակման փուլում են։

WSJ-ը նշում է, որ մի շարք հանրապետականներ նախկինում չինական լաբորատորիաներին մեղադրել են COVID-19 համաճարակի տարածման մեջ։ ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված դոկտոր Ջեյ Բհաթաչարյան աջակցել է նման ուսումնասիրությունների կասեցմանը։

Ըստ WSJ-ի կողմից հարցված բազմաթիվ վիրուսաբանների՝ վիրուսների հետազոտությունն անհրաժեշտ է՝ մարդկությանն ապագա համաճարակներին նախապատրաստելու համար: Եթե Դոնալդ Թրամփը ստորագրի նման հրամանագիր, ապա ԱՄՆ-ը կարող է լրջորեն հետ մնալ այլ երկրներից, որոնք չեն դադարեցնում գիտական հետազոտությունները, զգուշացնում է պարբերականը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի