Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերություններին և Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցերի վերաբերյալ։

«Վերահաստատելով Իրանի սկզբունքային քաղաքականությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու և ներքին հակամարտություններից խուսափելու և բոլոր քաղաքական, էթնիկ և կրոնական հոսանքների մասնակցությամբ ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը, Արաղչին մտահոգություն է հայտնել զինված խմբավորումների կողմից շիա և ալավիական շրջաններում հասարակ մարդկանց և խաղաղ բնակիչների դեմ կամայական գործողությունների մասին լուրերի հրապարակման կապակցությամբ և կոչ է արել պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքական լրատվամիջոցներն, էլ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին, հայտնում են, որ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր։

Հավելենք, որ Ֆիդանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները։ Զրույցի ընթացքում երկու նախարարները ընդգծել են Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ոչնչացման կարևորությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով պատերազմից տուժած երկրում կայունության և անվտանգության հաստատմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի