Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը տեսակցել են Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը։ «Վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելեց Կապանի ԲԿ ու մարզպետի հետ շրջեց վիրավորների հիվանդասենյակներում․ պաշտոնյաները հետաքրքրվեցին նրանցից յուրաքանչյուրի վիճակով, առողջության ու այլ հարցերի …