Վայ մեր գլխին,որ Գլենդելն է այսօր մեզ մշակութային ճաշակ թելադրում,սփյուռքը դեգրադացվեց. Նարեկ Դուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

Այսօր ով նստում է օդանավ, դառնում է սփյուռքահայ, դուք ի՞նչ սփյուռքահայ, սփյուռքահայը հայապահպան դժվարին աշխատանք է տանում: Այսօր Հայաստան-սփյուռք կապը պահողը դարձել է ռաբիսը: Վա´յ մեր գլխին, որ Գլենդելն է այսօր մեզ մշակութային ճաշակ թելադրում, սփյուռքն էլ թատրոն չի գնում. որքան մենք դեգրադացվեցինք, այնքան սփյուռքը դեգրադացվեց»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը, ով ավելի քան 40 տարի ապրել է Ֆրանսիայում:

Նա 18 տարի է`ապրում է Հայաստանում, և գրեթե 10 տարի առաջ Երևանում հիմնել է «Բոհեմ» թատրոնը: Ասում է` դա է մայրաքաղաքում իր ամենասիրելի վայրը. «Երևանի համն ու հոտը կորավ, գենետիկան կորավ: Շատ բան փոխվեց, այսօրվա ճարտարապետությունն ինձ վրա ահավոր ազդում է, նոր շենքեր սարքե´ք, բան չեմ ասում, բայց ի՞նչ իմաստ ունի ամեն տարի շքեղ ձևով նշել Երևանի տարեդարձը, եթե Երևանի տարիքը հիշեցնող մի շենք չի մնացել»:

Ասում է` Երևանի կենտրոնում որ կողմ նայես`սրճարան է. «Օրինակ`Սարյան փողոցը նայեք, ամբողջը սրճարան է, ո՞ր խելոքն է թույլ տվել`այսքան աղմկոտ սրճարաններ լինեն Երևանում, եղբա´յր, թողե´ք քնեմ: Մինչև առավոտ նույն երաժշտությունն է հնչում: Ու մեկ էլ մեր սրճարանների օտարամոլությունից եմ «տրաքում», որ, ասենք, արաբական երգեր են դնում, մենք երևանյան երգեր չունե՞նք»:

Նարեկ Դուրյանը խոսում է նաև Հայաստանում «անտեր արվեստագետների մասին». «Տարեկան 150 դիպլոմով դերասան Հայաստանի ինչի՞ն է պետք, երբ խեղճերը ամսական 70 հազար են ստանում թատրոնում: Դերասանը պետք է ամսական 1000-2000 դոլար ստանա, որ իր թատրոնը սիրի, որ երբ սերիալից առաջարկ ստանա, սցենարը դուրը չգա, ասի` մի րոպե, էս ինչ ապուշությունա, ես չեմ նկարվի: Այդպես սերիալների որակն էլ կփոխվի»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան