ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։ Ընդդիմադիր պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը հակադարձեց՝ իշխանությունը տապալել է աշխարհազորի ձևավորումը։ «Աշխարհազորի ձևավորումը տապալել եք, հիմա վստահություն չկա, որ կարող եք տեղային պաշտպանության նոր համակարգ ներդնել, և այն հնարավոր …

