ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին տրամադրել 12 մլն 801 հազար դրամ՝ մարզային նշանակության ճանապարհների նորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 10 մլն 49 հազար դրամ հատկացվել է Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ավտոճանապարհի …

