ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն և ոստիկանությունը պարզել են Tesla Cybertruck-ի վարորդի ինքնությունը: Մեքենան պայթել էր Լաս Վեգասում (Նևադա) Trump International հյուրանոցի մոտ։ Այս մասին հայտնում է KOAA5 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ ավտոմեքենայի մահացած վարորդը, որը կասկածվում է այն պայթեցնելու մեջ, 37-ամյա Մեթյու Լիվելսբերգերն էր, ով ապրում էր Կոլորադո Սփրինգս քաղաքում (Կոլորադո)։ …

