Բելառուսն ունի մի քանի տասնյակ մարտագլխիկի չափով միջուկային զենք։ Այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է BelTA-ն։ «Ես այստեղ միջուկային մարտագլխիկներ եմ բերել։ Ո՛չ մեկ տասնյակ։ Շատերն ասում են, թե «դա կատակ է, ոչ ոք ոչինչ չի բերել»։ Բերել ենք։ Իսկ այն, որ նրանք (արևմտյան երկրները) ասում են, թե դա կատակ է, …

