Մեծ Բրիտանիայի վարչապետը Թրամփին կներկայացնի Ուկրաինա 30 հազար եվրոպացի զինվորական ուղարկելու ծրագիրը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Ուկրաինա մինչև 30 հազար եվրոպացի զինվորական ուղարկելու ծրագիրը։ Այս մասին գրում է Telegraph-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Թրամփի հետ հանդիպմանը նա մանրամասն կպատմի, թե ինչպես կարող են եվրոպական զորքերն ապահովել հրադադարը, որը կարող է կնքվել Վաշինգտոնի միջնորդությամբ։

Ըստ ծրագրերին ծանոթ արևմտյան պաշտոնյաների՝ նա պնդելու է, որ ամերիկյան կործանիչներն ու հրթիռները Արևելյան Եվրոպայում պատրաստի վիճակում լինեն, եթե Ռուսաստանը խախտի հրադադարի ռեժիմը։

Ըստ Telegraph-ի՝ «անվտանգության ուժեր» ստեղծելու ծրագիրը ներկայացվել է այս շաբաթ Փարիզում եվրոպացի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովում։

Գագաթնաժողովից առաջ Սթարմերն ասել էր, որ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անհրաժեշտության դեպքում խաղաղությունն ապահովելու համար, սակայն ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Լեհաստանը և Իսպանիան, հայտարարել են, որ չեն ցանկանում խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի