Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա խաղաղության ապահովման համար․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաիա՝ ապահովելու խաղաղության համաձայնագրի կատարումը։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը Telegraph-ում հրապարակված իր հոդվածում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բրիտանիայի վարչապետն առաջին անգամ պաշտոնապես հայտարարում է, որ դիտարկում է Ուկրաինայում բրիտանացի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը։ Նրա հոդվածը հրապարակվել է երկուշաբթի Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից առաջ:

«Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների աշխատանքի արագացման գործում։ Այն ներառում է շարունակական աջակցություն Ուկրաինայի Զինված ուժերին, որոնց Մեծ Բրիտանիան արդեն տրամադրել է տարեկան 3 միլիարդ ֆունտ սթերլինգ մինչև առնվազն 2030 թվականը։ Դա նաև նշանակում է պատրաստակամություն և ցանկություն՝ ներդրում ունենալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը մեր սեփական զորքերի ներդրման միջոցով, եթե անհրաժեշտությսւն առաջանա»,- գրել է Սթարմերը։

Նա նշել է, որ պատասխանատվություն է զգում բրիտանական զորքերին պոտենցիալ վտանգի ենթարկելու հետ կապված, սակայն «Ուկրաինային օգնելը կօգնի ամրապնդել բուն Բրիտանիայի և ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը»:

«Այս պատերազմի ավարտը, երբ այն  տեղի ունենա, չի կարող լինել միայն ժամանակավոր դադար՝ մինչև Պուտինը նորից հարձակվի»,- հավելել է Քիր Սթարմերը:

Նախկինում նա  միայն ակնարկել էր, որ բրիտանական զորքերը կարող են ներգրավվել Ուկրաինայում խաղաղության պահպանման գործում ռազմական գործողությունների ավարտից հետո։

Երկուշաբթի Սթարմերը Փարիզում կմասնակցի եվրոպացի առաջնորդների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու է Ուկրաինայում կարգավորման հարցը: ԵՄ երկրները դժգոհ են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է Եվրոպային չներգրավել Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու բանակցություններում։ Սպասվում է, որ հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Վաշինգտոն՝ Թրամփին փոխանցելու եվրոպացի առաջնորդների դիրքորոշումը։ Դրանից հետո ԵՄ առաջնորդները նախատեսում են ևս մեկ գագաթնաժողով անցկացնել՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ։

Միաժամանակ, Սաուդյան Արաբիայում նախապատրաստվում են ռուս և ամերիկացի պաշտոնյաների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու է խաղաղության կարգավորումը և Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստությունը։ Էր Ռիադում պատվիրակությունների առաջին հանդիպումը, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, տեղի է ունենալու երեքշաբթի։

Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան աղբյուրն ավելի վաղ BBC-ին հայտնել էր, որ Կիևը չի հրավիրվել Սաուդյան Արաբիայի բանակցություններին:

Դոնալդ Թրամփն էլ կիրակի երեկոյան ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներգրավվելու է խաղաղության բանակցություններին։ Նա նաև ասել էր, որ կարող է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չէր հստակեցրել, թե դա երբ կարող է տեղի ունենալ։

«Մենք առաջ ենք գնում։ Փորձում ենք խաղաղության հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, և մենք շատ քրտնաջան աշխատում ենք դա անելու համար»,- հավելել էր Թրամփը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է  տեղի ունենալ մինչև փետրվարի վերջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի