Աջակցեք մեզ
Լուրեր
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում ներառված է 35 հարց, որոնցից 19-ը չզեկուցվող է։ Իսկ 3 հարց կառավարության նիստում կքննարկեն գաղտնի ռեժիմով։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանը հաղթող է ճանաչվել Բեռլինի ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում՝ որպես լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն։ «Հայաստանի Հանրապետությունը, որպես լավագույն արկածային զբոսաշրջության, իսկ Իտալիայի Հանրապետությունը, որպես լավագույն պատմամշակութային զբոսաշրջային ուղղություններ` ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի PATWA մրցանակի հաղթողներ»,- գրել է Գևորգյանը։
Ընթանում է ՀՀ ԱԺ նիստը։
Մարտի 6-ին, ժամը 08։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. առկա է հետագա քարաթափման վտանգ․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, …
Մարտի 11-ից Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կմոտենա և նույնիսկ կգերազանցի +20 աստիճանին. գրառմամբ տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները։
Ներկայացնում ենք Երևանում գործող փոխանակման կետերում գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 6-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Դոլարը գնվում է 393 դրամով, վաճառվում՝ 397-ով, Եվրոն գնվում է 421 դրամով, վաճառվում՝ 427-ով, Ռուսական ռուբլին գնվում է 4,32 դրամով, վաճառվում է 4,42-ով։
Մարտի 5-ին՝ ժամը 22:49-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է հրդեհի բռկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Պարզվել է, որ …
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ …
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով, որտեղ հայտարարել է, որ Ռուսաստանը դարձել է ամբողջ Եվրոպայի համար սպառնալիք։ Մակրոնը սա բացատրել է «միջազգային իրավիճակով», որի համար ֆրանսիացիները «արդարացիորեն անհանգստացած են»: Նա նշել է, որ ԱՄՆ-ն «փոխել է իր դիրքորոշումը» Ուկրաինայում պատերազմի հարցում և պլանավորում է տուրքեր կիրառել Եվրոպական Միությունից եկող ապրանքների նկատմամբ: …