Գերմանական Bild-ն անդրադարձել է Արցախի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։ «Ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք նրանց հետ»,- ասել է Թուրքիայի ղեկավարն Իսրայելին ուղղված սպառնալիքների համատեքստում։ Ըստ հրապարակման՝ խոսքը երկու հակամարտությունների մասին է, որոնցում Թուրքիան ռազմական միջամտություն է ունեցել։ Bild-ի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում Անկարան Ադրբեջանին աջակցել է անօդաչու սարքերով, զինամթերքով …