Հռոմի Ֆրանցիսկոս պապը մայիսի 26-ին Թուրքիա կայցելի

Լուրեր

19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
19.11.2026 | 13:14
Չեմ բացառում` վարչապետից մինչև թաղապետի պաշտոն կարող եմ զբաղեցնել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մայիսի 26-ին կայցելի Թուրքիա, գրում է DW-ի թուրքական ծառայությունը։

Պատրիարքը հույս է հայտնել, որ Հռոմի Պապը, որը պատրաստվում է այցելել Թուրքիա Քրիստոնեական եկեղեցու առաջին խորհրդի 1700-ամյակին, լիարժեք կապաքինվի ​​և կկարողանա կատարել այդ ճանապարհորդությունը։ Նա հավելել է, որ աղոթում է Պապի առողջության համար։

Առաջին տիեզերական ժողովը տեղի է ունեցել Նիկիայում 325 թվականին: Այս ժողովի տարեդարձի կապակցությամբ Պապի այցի մասին հայտարարվել էր անցյալ տարի:

Նախօրեին Վատիկանը հայտարարել էր, որ Հռոմի պապը «հանգիստ գիշեր» է անցկացրել  հիվանդանոցում:

Բժիշկները նշել են, որ նա դանդաղ, բայց անշեղորեն ապաքինվում է և այլևս ծանր վիճակում չէ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով նրա ընդհանուր առողջությունն ու փխրունությունը՝ նրանք ընդգծել են, որ անհրաժեշտ է զգույշ լինել, իսկ հիվանդանոցում գտնվելու տևողությունը մնում է անորոշ:

88-ամյա Պապը հիվանդանոց էր ընդունվել փետրվարի 14-ին՝ շնչառական վարակի պատճառով։ Այդ ժամանակից նա բուժում է ստանում թոքաբորբից, որն ախտահարել է նրա երկու թոքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի