Վահան Քերոբյանի գործով հրապարակվեցին փոխնախարար Անի Իսպիրյանին «գաղտնալսելու» արձանագրությունները

Լուրեր

26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իմ բոլոր հանձնարարությունները եղել են այն մասին, որ ամեն ինչ արվի օրենքի շրջանակներում: Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

Դատարանում քննվող գործով մեղադրյալ է նաև «Սիներջի ինթերնեյշնըլ սիսթեմզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննիսյանը:

Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Պետրոսի Հովհաննիսյանը, հանդիսանալով «Սիներջի ինթերնեշնըլ սիսթեմզ» բաժնետիրական ընկերության մասնաճյուղի տնօրենների խորհրդի նախագահ և ցանկանալով ապահովել նշված ընկերության անխոչընդոտ հաղթանակը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար 2022 թվականի հոկտեմբերին հայտարարված «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման ծառայությունների ձեռքբերման» գնման գործընթացում, ընկերության աշխատակիցների հետ դրդել և օժանդակել է պաշտոնատար անձանց՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին, ով հանդիսացել է նաև նշված ծառայության ձեռքբերման նպատակով ստեղծված գնահատող հանձնաժողովի նախագահը, նույն հանձնաժողովի անդամներ` Նախարարության իրավաբանական վարչության խորհրդական Աշոտ Սողոմոնյանին նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, անցնել իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև իրենց լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել ի վնաս պետական և ծառայողական շահերի՝ այն ծառայեցնելով իր օգտին ապօրինի գործողություններ կատարելուն, որի հետևանքով էական վնաս է պատճառվել «Հարմոնի» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության գարգացման հիմնադրամի իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին»:
Ըստ գործի՝ Էկոնոմիկայի նախարարությունում հայտարարված մրցույթի համար այնպիսի չափորոշիչներ են սահմանվել, որոնք նպաստավոր են եղել «Սիներջի» ընկերության կողմից մրցույթը հաղթելու համար, սակայն մրցույթի մյուս մասնակից «Հարմոնի» ընկերությունը բողոքարկել է մրցույթի արդյունքները, և վերաքննիչ դատարանը բավարարել է պարտված ընկերության բողոքը՝ վերացնելով մրցույթում «Սիներջի» ընկերության հաղթանակն արձանագրող որոշումը:

Դատարանն այս փուլում հետազոտում է գործում առկա գրավոր ապացույցները, որի շրջանակներում այսօր հրապարակեց նաև Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման արձանագրությունները:

Դրանցից մեկում Անի Իսպիրյանը խոսում է նախարարության աշխատակից Աշոտ Սողոմոնյանի հետ՝ ըստ էության դժգոհելով Վահան Քերոբյանից և նշելով, որ նա ամեն անգամ տարբեր բան է ասում, ու հավանաբար պետք է սկսի նրան ձայնագրել, ապա սղագրել և ուղարկել խոսքը:

Ձայնագրության մեջ նաև խոսվում է այն մասին, որ Քերոբյանը ցանկացել է ծառայությունների մատուցման մրցույթ հայտարարվի:

Քերոբյանը, այս ձայնագրությանը հղում կատարելով, նշեց, որ դրանում ապացուցվում է, որ ինքը ցանկացել է , որպեսզի հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման ծառայությունների ձեռքբերման» գնման մրցույթ հայտարարվի:
Հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը, սակայն, նշեց, որ նախարարության նպատակը եղել է ոչ թե իրական, այլ ձևական մրցույթ հայտարարելը:

Ձայնագրություններից մեկում փոխնախարար Անի Իսպիրյանը « Սիներջի» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննիսյանի հետ խոսում է «Հարմոնի» ընկերության կողմից ներկայացված դատական հայցի մասին:

Խոսակցության ընթացքում Աշոտ Հովհաննիսյանը հետաքրքրվում է, թե արդյոք նախարարությունն ունի՞ փաստաբան, ինչին ի պատասխան Անի Իսպիրյանն ասում է, որ նիստին ներկայանալու է նախարարության իրավաբանը: Աշոտ Հովհաննիսյանն էլ, ըստ ձայնագրության, առաջարկում է օգնել փաստաբանի հարցում, ինչին ի պատասխան Անի Իսպիրյանը ասում է՝ եթե լիներ, մեզ շատ կօգներ:

Վահան Քերոբյանը, սակայն հայտարարեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը «Սիներջի» ընկերության իրավաբանների հետ չի աշխատել:

Գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը կշարունակվի հաջորդ դատական նիստին:

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 26-ից զբաղեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և պատասխանատու լինելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության խնդիրների ու գործառույթների, այդ թվում՝ մրցակցային պայմանների բարելավման, գործարար միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության խթանման, կայուն տնտեսական զարգացման ու տնտեսական մրցակցության բարձրացման, ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման, հանրային ներդրումների արդյունավետության բարձրացման համար և իրականացնելով ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ, իրավասու լինելով իր տեղակալներին տալ ցուցումներ և հանձնարարականներ, իր տեղակալների՝ իրեն հաշվետու լինելու պայմաններում, որպես պաշտոնատար անձ իրավասու լինելով կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իր իշխանական և ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը ծառայեցրել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, կատարել է այնպիսի արարք, որը չի բխել իր լիազորություններից և դուրս է իր լիազորությունների շրջանակից, որի հետևանքով էական վնաս է պատճառվել կազմակերպության իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:

Արաքս Մամուլյան