Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։ Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

