Հայաստանը գրանցում է հաջողություններ օդային ճանապարհով տարանցիկ ուղի դառնալու գործընթացում

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը ավիափոխադրումների ոլորտում որպես տարանցիկ ուղի դառնալու գործընթացում նոր հաջողություններ է գրանցում։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ստացված տեղեկությունների համաձայն՝ 2018-2019 թվականերին Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործել է 36 ուղևոր, 2024 թվականին այդ ուղևորների թիվը գերազանցել է 172  հազարը, իսկ ընթացիկ տարվա մարտի 11-ի դրությամբ  Հայաստանը որպես տարանցիկ երկիր է օգտագործել 14 հազար 542 ուղևոր:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց՝ տարանցիկ ուղևորահոսքի մեծ մասն իրականցվել է տեղական ավիաընկերությունների կողմից:

«Տարանցիկ ուղևորների թվի ավելացման մեջ կարևոր և որոշիչ դեր ունեն տեղական ավիաընկերությունները, քանի որ դրանք հնարավորություն ունեն Հայաստանի օդանավակայնները որպես տարանցիկ կետեր օգտագործելու միջոցով երրորդ երկրից  ուղևորին տեղափոխել մեկ այլ երկիր, ինչի հնարավորությունը շատ այլ ավիաընկերություններ չունեն, քանի որ  գրանցված չեն Հայաստանում: Այսինքն, եթե մեր երկրում չգրանցված  ավիաընկերությունը երրորդ երկրից չվերթ է իրականացնում դեպի Հայաստան, այլևս չի իրականացնում չվերթ դեպի մեկ այլ երկիր՝ հաշվի առնելով օդային փոխադրումների ոլորտում միջկառավարական համաձայնագրերը»,- ասաց Արմեն Սիմոնյանը:

Չնայած այս տարիներին գրանցված թվերի աճին՝ Հայաստանը  տարանցիկ երկիր դարձնելու ուղղությամբ դեռ մի շարք անելիքներ կան:

«Այս հարցի շուրջ խնդրի լուծումը կբաժանեմ երկու մասի. առաջինը ենթակառուցվածքայինն է, այսինքն՝ պետք է լինի համապատասխան ենթակառուցվածք, որը կարող է պատշաճ որակով սպասարկել այդ տարանցիկ հոսքերը։ «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայման ուղղությամբ  արդեն աշխատանքներ տարվում են: Երկրորդ նոր ավիաընկերությունների հոսքն է և տեղական ավիաընկերությունների զարգացումը»,- ասաց նախարարի տեղակալը:

Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ է վերջին տարիներին գրանցված թռիչքների ավելացումը ազդել գնային քաղաքականության վրա՝ Սիմոնյանը նշեց, որ  ավիատոմսի գնի ձևավորումը կախված  է մի քանի հանգամանքներից:

Նրա խոսքով՝ այս ոլորտում հարաբերությունները շուկայական են, և հիմնականում ավիաընկերություններն են ձևավորում ավիատոմսերի գները՝ հաշվի առնելով այս կամ այն ուղղության նկատմամբ գոյություն ունեցող պահանջարկը, մրցակցությունը և ավիաընկերության ծախսերը:

Իսկ 2025 թվականին սպասվող նոր ուղղությունների մասով Սիմոնյանը նշեց՝ դրանք հիմնականում ձևավորվում են՝ ելնելով նոր երկրներից  դեպի Հայաստան և Հայաստանից դեպի նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու պահանջարկից:

Սիմոնյանն ընդգծեց՝ նոր ավիաընկերությունների կողմից դեպի Հայաստան չվերթեր մեկնարկելու, ինչպես նաև նոր ուղղություններ դեպի Հայաստան բերելու հարցում որևէ խնդիր և բարդություն չունեն, քանի որ 2024 թվականից ներդրվել է նոր էլեկտրոնային հարթակ: Ոչ կանոնավոր և 2025 թվականից նաև կանոնավոր  ուղևորափոխադրումների  հայտերն արդեն ընդունվում են ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով: