Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Քեշիշյանը շնորհավորել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ աշ-Շարաային՝ երկրի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է սիրիական SANA լրատվական գործակալությունը։ «Սիրիայի ժողովուրդն իր տարբեր համայնքներով անցել է անհամար դժվարությունների միջով և դիմակայել՝ համբերությամբ ու հույսով, որ երկրում կիշխի արդարությունն ու հավասարությունը, և կհարգվեն բոլոր սիրիացիների …

