Մարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր թողարկող ընկերության անունը․ՆԳՆ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» մրցութային փուլի շրջանակում տեղի է ունեցել ստացված հայտերի ֆինանսական առաջարկների բացման նիստը: Նիստը նախագահում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Որպես հրավիրյալներ ներկա էին AUGENTIC GmbH and Imprensa Nacional Casa da Moeda, S.A. և IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումների՝ ոլորտում առաջատար միջազգային ընկերությունների լիազոր ներկայացուցիչներ:

Պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի ընթացակարգի և առաջարկի հարցման պահանջներին համապատասխան՝ ֆինանսական առաջարկների բացման և գրանցման գործընթացն իրականացվել է թափանցիկ:

Հայտատու երկու ընկերությունների ներկայացրած ֆինանսական առաջարկները համապատասխանել են առաջադրված պահանջներին և չափորոշիչներին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է հայտերի վերջնական գնահատում իրականացնել մինչև մարտ ամսվա վերջ։

Մարտի 31-ին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը, որն էլ կներդնի կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների, գրասենյակների հիմնում, սերվերային տնտեսություն, տպագրական սարքավորումներ, ծրագրային լուծումներ և տեխնիկական վերազինում։

Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ 2026 թ. երկրորդ կիսամյակում արդեն Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի առկայությունը կարևոր պայման է ԵՄ-ի վիզաների ազատականացման համար։

Թեմայի շուրջ նախորդ տարեվերջին FactorTV-ն զրուցել էր ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի հետ։