Իլոն Մասկն անդրադարձել է Starlink-ի գործարկմանը Հայաստանում

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Starlink-ն այժմ ակտիվ է Հայաստանում. X-ի իր միկրոբլոգում գրել է Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկը՝  կից հրապարակելով նաև Starlink-ի գրառումը․

«Starlink-ն այժմ գործում է Հայաստանում։ Հայաստանը աշխարհի 130-րդ երկիրն է, ուր հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը»։

 

Նորությամբ իր էջում կիսվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Starlink արբանյակային ինտերնետը այլեւս հասանելի է Հայաստանում #ինչպեսխոստացելէի։
Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ»,- գրել է վարչապետը։

Նշենք, որ նախօրեին գրառում էր կատարել նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

 

«Դե ինչ, 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ը պաշտոնապես Հայաստանում է։

Ուրախ ենք հայտնել, որ 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։
Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, 𝗦𝗧𝗔𝗥𝗟𝗜𝗡𝗞 ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։
Ինչո՞ւ է սա կարևոր՝
–Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։
– Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։
– Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից»։

Հիշեցնենք, որ Երևանում անցկացված Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT2024-ի ընթացքում Իլոն Մասկն ուղերձ էր հղել և խոսել Starlink-ը Հայաստան բերելու մասին։