Ամերիկյան JPMorgan բանկում Ռուսաստանից 2 միլիարդ դոլար արգելափակվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը սառեցրել է որոշ բանկային փոխանցումներ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ այդ գումարները նախատեսված են Թուրքիայում առաջին «Աքքույու» ատոմակայանի կառուցման համար, որը կառուցվում է «Ռոսատոմ»-ի նախագծով։ …

