Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Ադրբեջանի՝ ՀՀ-ի հետ սահմանակից շրջաններ

Լուրեր

08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
Բոլորը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն (FCDO) իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջանի հարավ-արևմտյան՝ Հայաստանին սահմանակից շրջաններ այցելելուց։ Նշենք, որ Ադրբեջան այցելելու մասին գերատեսչությունը վերջին թարմացումն արել է 2025 թվականի ապրիլի 4-ին։

«Հայաստանի հետ սահմանը շարունակում է փակ մնալ։ FCDO-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստանի հետ սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճանապարհորդություններից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության պատճառով: Նշենք, որ սա չի ներառում Ադրբեջանի Նախիջևանի սահմանը Հայաստանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարավարևմտյան շրջանները 2020 և 2023 թվականներին հակամարտությունից տուժած տարածքներն են։ Բրիտանական գերատեսչությունը խորհուրդ է տալիս խուսափել բոլորից, բացառությամբ՝ էական ճանապարհորդությունների, դեպի «Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի, Խոջավենդի, Շուշայի, Խոջալուի, Խանքենդիի, Աղդամի և Տերտերի շրջանները»։ Գերատեսչությունն օգտագործում է Արցախի բնակավայրերի ադրբեջանական անվանումները։ Այն նաև խորհուրդ է տալիս այցելուներին հետևել Ադրբեջանի ազգային կառավարության և տեղական իշխանությունների խորհուրդներին այն տարածքներում, որոնք չեն մաքրվել ականներից կամ չպայթած զինամթերքից։

Հավելենք, որ Հայաստանի հետ կապված վերջին թարմացումը վերաբերում է 2025 թվականի հունվարի 17-ին և խորհուրդ է տրվում զերծ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճանապարհորդություններից՝ երկու երկրների միջև լարվածության պատճառով։

FCDO-ն խորհուրդ է տալիս չայցելել Իջևան-Նոյեմբերյան քաղաքների միջև M16/H26 ճանապարհի երկայնքով՝ սահմանային լարվածության պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի