ՀՔԱՎ-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին։ Նախորդ շաբաթ քաղաքացին դիմել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան հայցելու խնդրանքով։ Ըստ ՀՔԱՎ-ի՝ ՀՀ Դատախազությունը չսպասելով Միգրացիոն ծառայություն դիմումի հասնելուն և դրա վերաբերյալ վարույթի հարուցմանը, որոշում է կայացրել արտահանձնել Է․Թորոսյանին, ինչը կհանգեցնի նրա՝ մարդու հիմնարար իրավունքների …

