Խաղաղապահ ուժերի ստեղծում, ուկրաինական բռնակցված տարածքների ռուսական վերահսկողության ճանաչում․ NYP-ը մանրամասներ է հայտնել Թրամփի՝ Ուկրաինայի խաղաղության պլանից

Լուրեր

14.05.2025 | 23:30
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին
14.05.2025 | 23:26
Խոշտանգման փաստով իրականացվող քննությունն արդեն խախտում է ողջամիտ ժամկետները․ ՀՔԱՎ
14.05.2025 | 23:17
Վարչապետ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային
14.05.2025 | 23:14
Հաքան Ֆիդանն Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Զելենսկիի՝ Թուրքիա սպասվող այցը
14.05.2025 | 23:05
ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները
14.05.2025 | 22:57
Գերմանիայում Ուկրաինայի 3 քաղաքացի է ձերբակալվել՝ ՌԴ-ի հրահանգով դիվերսիաներ ծրագրելու կասկածանքով
14.05.2025 | 22:55
Դռնապանը պնդում է՝ պատմության ուսուցչուհին հարվածել է իրեն. Մերձավանի դպրոցի միջադեպի հակառակ կողմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2025 | 22:45
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
14.05.2025 | 22:36
Ուրուգվայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվել է Պարագվայում և Բոլիվիայում դեսպան
14.05.2025 | 22:24
Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Թրամփի հակաիրանական հայտարարությունները
14.05.2025 | 22:13
Հայաստանը վերահաստատում է իր ամուր աջակցությունը «Նոր Ժողովրդավարական պակտի» նախաձեռնությանը․ Արարատ Միրզոյան
14.05.2025 | 22:00
Բնակարան՝ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում կառուցված աղմկահարույց շենքում․ ինչ գույք ունի ՔՊ-ական նորընծա պատգամավորը
14.05.2025 | 21:50
«Վրացական երազանքն» օրենք է ընդունել, որն ավելի է դյուրացնում քաղաքական կուսակցությունների արգելումը
14.05.2025 | 21:44
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի ցանկանում «Երրորդ համաշխարհային պատերազմ» Ուկրաինայի պատճառով
14.05.2025 | 21:35
Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը հայտարարել է, որ այս շաբաթ կհրապարակի Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ իր առաջարկած խաղաղության ծրագրի բովանդակությունը, որը կարող է ներառել եվրոպական զորքերի տեղակայում պատերազմական երկրում՝ առաջարկվող հրադադարը պահպանելու համար, գրում է New York Post-ը։

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կարձագանքեն խաղաղության համաձայնագրին՝ այն բանից հետո, երբ Թրամփն անցյալ ուրբաթ սպառնաց դադարեցնել Վաշինգտոնի միջնորդությունը հրադադարի հարցով բանակցություններին՝ երկու պատերազմող կողմերի հետ ամիսներ տևած քննարկումներից հետո։

«Ես ձեզ կներկայացնեմ բոլոր մանրամասները հաջորդ երեք օրերի ընթացքում։ Բայց մենք շատ լավ հանդիպումներ ունեցանք Ուկրաինայի, Ռուսաստանի վերաբերյալ։ Կտեսնենք, թե ինչպես դա կաշխատի»,- ասել է Թրամփը լրագրողներին։

Չնայած պայմանները դեռևս հստակեցված չեն, քանի որ Կիևն ու Մոսկվան ներքին քննարկումներ են անցկացնում այս ծրագրի շուրջ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրատվամիջոցին ասել է, որ դրանք կարող են ներառել եվրոպական ուժերի տեղակայում Ուկրաինայում, եթե պատերազմը դադարեցվի և հրադադար կնքվի։

«Դժվարն այն է, թե ինչ տեսք կունենան անվտանգության ուժերը։ Մենք դրանք անվանում ենք «դիմակայունության ուժեր»»,- նշել է աղբյուրը՝ հավելելով, որ այդ ուժերն ուկրաինացիների կողմից ցանկալի անվտանգության երաշխիքների մի մասն են, և ամերիկյան կողմը հույս ունի, որ կստանան դրանք։

Սեղանի վրա է նաև առանձին խաղաղապահ ուժ ստեղծելու հարցը՝ ցանկացած հրադադարի վերահսկման համար, որը կնմանվի ռուսների, ուկրաինացիների և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երրորդ երկրի «համատեղ հանձնաժողովի», որը կհետևի առաջնագծին՝ համոզվելու համար, որ երկու կողմերն էլ զենքերը վայր են դնում։

«Միացյալ Նահանգները նույնպես կարող է ներգրավված լինել՝ ոչ թե տեղում գտնվող զորքերով, այլ որպես ֆինանսական ուժ՝ երրորդ կողմի հետ միասին»,- ասել է պաշտոնյան։

Առաջարկը կարող է նաև ներառել ԱՄՆ-ի կողմից բռնակցված ուկրաինական Ղրիմի ճանաչումը որպես Ռուսաստանի տարածք, կիրակի հաղորդել էր Wall Street Journal-ը։

Նախագահության առաջին ժամկետում Թրամփի վարչակազմը դեմ էր 2014 թվականին Ուկրաինա ներխուժումից հետո բռնակցված Ղրիմը Մոսկվայի ինքնիշխանության տակ ճանաչելուն։ Նույնն արել են նաև ԱՄՆ մյուս բոլոր նախագահները։ Կիևը կարմիր գիծ է համարում ցանկացած բռնակցված տարածք ռուսական ճանաչելը։

Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ուրբաթ հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնյաների հետ անցյալ շաբաթ տեղի ունեցած բանակցություններում Կիևն ամենաշատը մտահոգված էր գործարքի՝ «հողերին» վերաբերող հատվածի կապակցությամբ՝ նկատի ունենալով Ուկրաինայի Ռուսաստանի կողմից օկուպացված հատվածները որպես Մոսկվայի ինքնիշխան տարածք ճանաչելը։

Պաշտոնյան ասել է, որ Ուկրաինան, կարծես, «պատրաստ է հրաժարվել իր հողերի 20%-ից», քանի դեռ դա համարվում է տարածքի «դե ֆակտո», այլ ոչ թե «դե յուրե» ճանաչում։

«Դե ֆակտո նշանակում է՝ մենք ճանաչում ենք, որ ռուսներն օկուպացրել են այս հողը, բայց մենք չենք ասում, որ Ուկրաինան ընդմիշտ հրաժարվելու է դրանից։ Դե յուրե նշանակում է՝ մենք ընդունում ենք, որ ռուսները զավթել են այս հողը, և մենք դա երբեք չենք տեսնի»,- նշել է պաշտոնյան։

Պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունեն կողմերը գործարքի վերաբերյալ։

Բարձրաստիճան պաշտոնյան ասել էր, թե Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը նշել է՝ Կիևը շուրջ «90%-ով» համաձայն է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության համաձայնագրին, որը նրանք քննարկել են անցյալ շաբաթ Փարիզում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթկոֆի և Քիթ Քելլոգի հետ։ Սակայն Ումերովը շաբաթավերջին հերքել է The Post-ի աղբյուրի հայտարարությունը՝ Sky News-ին ասելով, որ իր գրասենյակը «քաղաքական որոշումներ չի կայացնում»։

«Մենք ունենք մի քանի սկզբունքային դիրքորոշումներ. մարտի 11-ին աջակցել ենք ԱՄՆ-ի առաջարկին լիակատար հրադադարի վերաբերյալ, մինչդեռ Ռուսաստանը չի աջակցել և շարունակում է ամենօրյա հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին և ենթակառուցվածքներին»,- ասել է նա՝ նշելով, որ այդ պայմաններում անհասկանալի է, թե ինչպես կարող է որևէ մեկը քննարկել կամ «տոկոսներով» չափել որևէ երկխոսության առաջընթացը։

Մինչդեռ, Ռուսաստանը հստակ ակնարկներ է տվել՝ արդյո՞ք լուրջ է վերաբերվում խաղաղության համաձայնագրին, այն բանից հետո, երբ մեկ ամսից ավելի հետաձգել է հրադադարի և համաձայնագրի կնքման միջնորդության Թրամփի ջանքերը։ Ըստ պաշտոնյաների՝ Ուիթկոֆն այս շաբաթ կփորձի փոխել դա՝ ներկայացնելով վերջին լավագույն առաջարկը, որը կարող է ներառել պատժամիջոցների կրճատում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հայտարարել է, որ Կրեմլը «կվերլուծի և կվերանայի» Զատկի 30-ժամյա հրադադարի արդյունքները։

«Իհարկե, նախ մենք պետք է մտածենք և ուշադիր գնահատենք ամեն ինչ, տեսնենք արդյունքները»,- ասել է նա հրադադարի մասին, որը ռուսական կողմը խախտել է ավելի քան 3000 անգամ։

Միաժամանակ, Ռուսաստանը երկուշաբթի վավերացրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ պարտավորվելով ամրապնդել Թեհրանի հետ տնտեսական, ռազմական և քաղաքական գործընկերությունը։ Զելենսկիի գրասենյակը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի