ՀՀ կառավարությունն այս տարի 1.5 մլրդ դրամ կփոխհատուցի գարնանացանի ու աշնանացանի համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում ու մշակվող վարելահողերի ավելացում շուրջ 36 հազար հա-ով»,- հայտարարեց նախագիծը զեկուցող Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց ծրագրերը հարուստների համար են և …

