ՌԴ-ի նկատմամբ տնտեսական ճնշումը մեծացնելու տարբերակներ են պատրաստվել՝ Թրամփին ներկայացնելու համար. Bloomberg

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար պատրաստվել են Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումը մեծացնելու մի շարք տարբերակներ՝ ստիպելու Մոսկվային դադարեցնել Ուկրաինայում պատերազմը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Չի հաղորդվում, թե ինչ տարբերակների մասին է խոսքը, սակայն նշվում է, որ որոշումը, ամեն դեպքում, պետք է կայացնի Դոնալդ Թրամփը։

Լրատվամիջոցի գրում է, որ այս առաջարկները պատրաստվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից բանակցությունների ձգձգման համատեքստում։

Ո՛չ Պետքատուղարությունը, ո՛չ Ազգային անվտանգության խորհուրդը, ո՛չ էլ հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆը չեն արձագանքել Bloomberg-ի հարցումներին։

Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է՝ կարծում է, որ Վլադիմիր Պուտինը խաղաղություն է ցանկանում, սակայն ապրիլի 24-ի գիշերը Կիևի վրա Ռուսաստանի հարձակումից հետո նա կասկածի տակ դրեց դա և չբացառեց երկրորդական պատժամիջոցների կիրառումը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ պատժամիջոցները դեռևս չեն կիրառվում, քանի որ Վաշինգտոնը հույս ունի պատերազմը դադարեցնել դիվանագիտական ​​միջոցներով։

72 ամերիկացի սենատորներ էլ աջակցում են Ռուսաստանի նկատմամբ «ջախջախիչ» պատժամիջոցներ կիրառելու օրինագծին, եթե Մոսկվան հրաժարվի խաղաղության շուրջ բանակցություններ վարել։

Ռուսաստանի դեմ առաջնային և երկրորդային պատժամիջոցների վերաբերյալ երկկուսակցական այս օրինագիծը, ի թիվս այլ բաների, նախատեսում է 500% մաքսատուրքի սահմանում այն երկրներից ներմուծվող ապրանքների համար, որոնք գնում են ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան։ Այն նաև ենթադրում է պատժամիջոցներ Ռուսաստանից ուրան գնող ցանկացած երկրի նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի