Բաքվում շինծու գործերով նիստում Դավիթ Իշխանյանը հերքել է իրեն և իր եղբորը վերագրվող՝ «ադրբեջանցիների սպանություններին մասնակցելու» պնդումները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատական հերթական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավարության ընթացքում, այսպես կոչված, «տուժողները» ցուցմունք են տվել հիմնականում Գարադաղլի գյուղի իրադարձությունների վերաբերյալ։

Դատավարության ընթացքում, իբր, ուսումնասիրվել է մի փաստաթուղթ, որը հաստատում է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի և նրա եղբոր՝ Գրիգորի Իշխանյանի մասնակցությունը «Գարադաղլի գյուղի ֆերմայի հրետակոծությանը և 1991 թվականի հունիսի 27-28-ին ադրբեջանցի խաղաղ բնակիչների սպանությանը»։

Ներկայացվել է ոմն Էմիլ Բալայանի՝ դեռևս 1991 թվականի հունիսի 28-ին քննությանը տված նախնական ցուցմունքը։ Բալայանն ասել է, թե «ինչպես են ադրբեջանցիները պատրաստվել իրենց բնակության վայրի Գարադաղլի գյուղի ֆերմայի վրա հարձակման»՝ նշելով, որ հարձակվողները, իրենից բացի, եղել են նաև մի շարք այլ անձինք, այդ թվում, իբր, Դավիթ Իշխանյանն ու նրա եղբայրը՝ Գրիգորի Իշխանյանը։

Դավիթ Իշխանյանը հերքել է իր և եղբոր մասնակցությունը Գարադաղլիի իրադարձություններին։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 5-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի