70 երկրից 133 կարդինալ այսօր կմեկուսանան արտաքին աշխարհից՝ ընտրելու կաթոլիկ եկեղեցու առաջնորդին, գրում է Euronews-ը։ Կարդինալները բջջային հեռախոսները կհանձնեն, իսկ Վատիկանի ողջ տարածքում բջջային հեռախոսակապի ծառայությունները կանջատվեն, քանի դեռ չի ընտրվել կաթոլիկ եկեղեցու 1.4 միլիարդ հետևորդների առաջնորդը։ Ֆրանցիսկոս պապը կոնկլավի մասնակից կարդինալներից 108-ին ձեռնադրել է անձամբ՝ ընտրելով հոգևոր հովիվների այնպիսի երկրներից, ինչպիսիք են Մոնղոլիան, Շվեդիան …

