Հռոմի պապի ընտրությունը մեկնարկում է․ Վատիկանում կարդինալները հավաքվել են կոնկլավի

Լուրեր

06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

70 երկրից 133 կարդինալ այսօր կմեկուսանան արտաքին աշխարհից՝ ընտրելու կաթոլիկ եկեղեցու առաջնորդին, գրում է Euronews-ը։ Կարդինալները բջջային հեռախոսները կհանձնեն, իսկ Վատիկանի ողջ տարածքում բջջային հեռախոսակապի ծառայությունները կանջատվեն, քանի դեռ չի ընտրվել կաթոլիկ եկեղեցու 1.4 միլիարդ հետևորդների առաջնորդը։

Ֆրանցիսկոս պապը կոնկլավի մասնակից կարդինալներից 108-ին ձեռնադրել է անձամբ՝ ընտրելով հոգևոր հովիվների այնպիսի երկրներից, ինչպիսիք են Մոնղոլիան, Շվեդիան և Տոնգան, որոնք նախկինում երբեք կարդինալ չեն ունեցել։ Հանգուցյալ պապի որոշումը՝  կոնկլավում ներառել 120-ի փոխարեն ավելի շատ կարդինալների այդ թվում՝  երիտասարդների մարգինալացված, փոքր տնտեսական ազդեցություն ունեցողն երկրներից, մեծ անորոշություն է մտցրել նոր պապի ընտրության գործընթացի մեջ, որն առանց այդ էլ միշտ աչքի է ընկել լարվածությամբ։

Նշվում է, որ կոնկլավի գործընթացը կսկսվի Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 10:00-ին՝ Սուրբ Պետրոսի տաճարում պատարագով։ Ժամը 16:30-ին կարդինալները հանդիսավոր կերպով կմտնեն Սիքստինյան կապելլա՝ երգելով «Սրբերի լիտանիան» և լատինական «Veni Creator» հիմնը՝ աղաչելով սրբերին և Սուրբ Հոգուն օգնել իրենց ընտրել պապ։

Այնտեղ հասնելուց հետո նրանք ավանդաբար խոստում են տալիս գաղտնի պահել առաջիկա իրադարձությունները և թույլ չտալ, որ արտաքին կողմերի «որևէ միջամտություն, դիմադրություն կամ որևէ այլ ձևի ներազդեցություն» ազդի իրենց քվեարկության վրա։

Դրանից հետո թոշակի անցած պապական քարոզիչ կարդինալ Ռանիերո Կանտալամեսան մեդիտացիա է անում։ Պապական ծիսական արարողությունների ղեկավար՝ արքեպիսկոպոս Դիեգո Ռավելլին, բացականչում է «Extra omnes», որը լատիներեն նշանակում է «բոլորը դուրս»: Քվեարկելու իրավունք չունեցող անձինք հեռանում են, և մատուռի դռները փակվում են՝ ազդարարելով աշխատանքների մեկնարկը:

Առաջին քվեարկությունը սպասվում է չորեքշաբթի երեկոյան:  Վատիկանը հայտարարել է, որ Սիքստինյան մատուռի ծխնելույզից ծուխ կարելի է ակնկալել մոտավորապես ժամը 19:00-ին: Քվեարկության գործընթացը իրականացվում է սահմանված խիստ ընթացակարգով։ Յուրաքանչյուր կարդինալ իր ընտրությունը գրում է թղթի վրա, որի վրա փորագրված է «Eligo in summen pontificem»՝ «Ես որպես Գերագույն Պապ եմ ընտրում․․․»։

Նրանք մեկ առ մեկ մոտենում են խորանին և ասում. «Ես որպես վկա կանչում եմ Քրիստոս Տիրոջը, որը կլինի իմ դատավորը, որ իմ ձայնը տրվում է նրան, ով, Աստծո առաջ, կարծում եմ, պետք է ընտրվի»։

Ծալված քվեաթերթիկները լցվում են օվալաձև սափորի մեջ, հետո դրանք մեկ առ մեկ բացում են երեք տարբեր «ստուգողներ»՝ պատահականորեն ընտրված կարդինալներ, որոնք գրում են անունները և բարձրաձայն կարդում դրանք։ Այնուհետև քվեաթերթիկները մի կողմ են դրվում և այրվում մատուռի վառարանում՝ քիմիական նյութի հետ միասին։ Եթե պապի ընտրությունը կայացած է համարվում, ընտրված քիմիական նյութն արձակում է սպիտակ ծուխ՝ ազդարարելով նոր պապի ընտրությունը։ Եթե հաղթող չի լինում, քվեաթերթիկների հետ վառարան է լցվում այնպիսի նյութ, որը սև ծուխ է արձակում։ Չնայած կարդինալները հայտարարել են, որ ակնկալում են կարճատև կոնկլավ, սակայն, հավանաբար, կպահանջվի քվեարկության առնվազն մի քանի փուլ։

Անցնող  դարի ընթացքում պապ ընտրելու համար պահանջվել է երեքից ութ փուլ։ Հովհաննես Պողոս I-ը, որը գահակալել է 33 օր 1978 թվականին, ընտրվել է երրորդ քվեարկությամբ։ Նրա հաջորդին՝ Հովհաննես Պողոս II-ի համար պահանջվել է ութ-ը, Ֆրանցիսկոսը ընտրվել է  հինգերորդ օրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վատիկանի աշխատակիցները Սիքստինյան կապելլայի տանիքին ծխնելույզ էին  բարձրացրել, որից առաջիկայում պետք է բարձրանա սև կամ սպիտակ ծուխը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի