ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Հանդիպմանը ներկա էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականությունը, անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության …

