Ադրբեջանում հունվարի 29-ին անցկացված ՏԻՄ ընտրություններն ազատ ու արդար չեն եղել, չեն արտահայտել ժողովրդի կամքը։ Այս մասին ասվում է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբի հայտարարության մեջ, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։ Փաստաթղթում ասվում է, որ ընտրությունները հետաձգվել են ավելի քան մեկ ամիս՝ առանց որևէ բացատրության։ Նշվում է, որ ընտրությունների ժամանակ չի եղել ժողովրդավարական մթնոլորտ, …

