Դավթաշեն վարչական շրջանի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին ամիսներ առաջ բարեկարգվեց։ Բայց բնակիչները բողոքում են, որ բարեկարգման աշխատանքներից հետո էլ այգին չունի ամենակարևոր հարմարություններից մեկը՝ զուգարան։ «Ի՞նչն են բարեկարգել, եթե անգամ մի հատ զուգարան չեն սարքել։ Խայտառակությո՛ւն է։ Գնացեք, Մերգելյանի այգին տեսեք, ինչ զուգարան են կառուցել, իսկ այստեղ…»,- դժգոհում է բնակիչներից մեկը։ …

