13 Փետրվար 2025 | 11:49
Բանակցություններ են ընթանում՝ սպասեք. ՔՊ պատգամավորը՝ ՀՀ տարածքով բեռների անցման սկզբունքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանից կամ այլ երկրներից Հայաստանի տարածքով տարվող ցանկացած բեռ, այսպես թե այնպես, պետք է վերահսկվի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական բեռները պետք է ստուգվեն։ «Հայաստանի տարածքով տեղափոխվող ցանկացած բեռ պետք է որոշակի ընթացակարգ անցնի, չասենք ստուգում, բայց վերահսկողություն պետք է լինի։ …