Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն
Քաղաքականություն
24.05.2025 | 12:12
Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: