«Ես 2019 թվականի սեպտեմբերից ձեռնարկում եմ քայլեր Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում։ Պատճառն այն է, որ Փաշինյանը և իր իշխանությունը ցանկացած քայլի դիմում են իշխանությունը պահելու համար. ապօրինությունների, սադրանքների, մարդկանց ձերբակալումների, վախեցնելու, ուժի կիրառման։ Այս մարդիկ իշխանությունը համարում են իրենց անվտանգության երաշխիքը: Բացի այդ, նրանք վայելում են իշխանությունը և ոչ թե ծառայում …

