Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ֆինլանդիայի միջև պաշտպանության բնագավառում երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի»,- ասված …

