ՀՀ ԱԳՆ-ն X-ում գրառմամբ անդրադարձել է Ավստրիայում տեղի ունեցածին՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին։ «Ցնցված ենք Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ: Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,- ասված է գրառման մեջ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության …

