ԱՄՆ-ի այլ քաղաքներ ևս միացել են Լոս Անջելեսին․ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցերն ընդլայնվում են

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ԱՄՆ մի քանի խոշոր քաղաքների բնակիչներ նույնպես միացել են Կալիֆորնիայում սկսված ցույցերին՝ ընդդեմ անօրինական ներգաղթյալների նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունների։ Այս մասին գրում է dpa գործակալությունը, որին վկայակոչում է DW-ն։

Նյու Յորքի Trump Tower-ի նախասրահում տեղի է ունեցել փոքր հանրահավաք։ CBS News-ը հաղորդել է, որ ամբոխը վանկարկել է՝ «Վերադարձրեք նրանց»՝ նկատի ունենալով արտաքսման ենթակա միգրանտներին։ Քաղաքի այլ հատվածներում մի քանի ձերբակալություններ են տեղի ունեցել։ Քաղաքապետ Էրիկ Ադամսը X-ում գրառմամբ կոչ է արել չսրել բողոքի ցույցերը։

«Նյու Յորքը միշտ կլինի խաղաղ բողոքի ցույցերի վայր, բայց մենք չենք հանդուրժի բռնություն կամ անօրինություն»,- գրել է նա։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Տեխաս նահանգի Դալլաս և Օսթին քաղաքներում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է մոտ 400 մարդ։

Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի կենտրոնում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, տասնյակ մարդիկ էլ բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) գրասենյակի դիմաց Ատլանտայում (Ջորջիա նահանգ)։

Հիշեցնենք, որ Կալիֆորնիայում բողոքի ցույցերը սկսվել էին ICE-ի կողմից այնտեղ անցկացված հակամիգրացիոն ռեյդերի ֆոնին: Մեկ շաբաթվա ընթացքում Լոս Անջելեսի տարածքում ձերբակալվել է 118 մարդ՝ ներգաղթի օրենքները խախտելու կասկածանքով։

Հունիսի 9-ին Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության դեպարտամենտը (SFPD) հայտնել էր անկարգությունների շուրջ 60 մասնակցի ձերբակալության մասին: Իրավապահ մարմինների տվյալներով՝ քաղաքում խաղաղ ցույցը «վերածվել է բռնության, որի մասնակիցները կատարել են հանցագործություններ՝ հարձակումից մինչև վանդալիզմ և գույքին հասցված լուրջ վնաս»: Հավաքը հայտարարվել է անօրինական:

Նույն օրը Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը (LAPD) հայտնել է 56 մարդու ձերբակալման մասին, որտեղ ցույցերը նույնպես վերաճել են բռնության:

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրառման մեջ Կալիֆորնիայում տեղի ունեցած անկարգություններն անվանել էր «անօրինական ներգաղթյալների և հանցագործների կողմից զավթում և օկուպացիա»։ Սկզբում նա հրամայել էր այնտեղ տեղակայել Ազգային գվարդիայի 2000 զինվորի։ Ավելի ուշ, դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել էր, որ դաշնային իշխանությունները Լոս Անջելեսում տեղակայել են Ազգային գվարդիայի 4000 զինվորի։

Ազգային գվարդիայի նոր ստորաբաժանումներից բացի՝ Լոս Անջելես են ուղարկվել նաև Կալիֆորնիայի «Քեմփ Փենդլթոն»-ից 700 ծովային հետևակայիններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի