Նիկոլ Փաշինյանն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարևորել է «իԳործ» ծրագրի իրականացումը և նշել, որ ավանդական դարձած այս հանդիպումները տալիս են տարբեր հարցեր քննարկելու, պետական կառավարման համակարգի, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին տպավորություններով կիսվելու հնարավորություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծրագրի լավարկումը կարող է տեղի ունենալ նախարարությունների և ծրագրի մասնակիցների տպավորությունների, առաջարկությունների, դիտողությունների հիման վրա, երբ նրանք կխոսեն ծրագրի առավելությունների և թերությունների մասին: «Համոզված եմ, որ մենք այդ ճանապարհով էլ գնում ենք»,- ասել է երկրի ղեկավարն՝ ընդգծելով ծրագրի միջոցով պետական կառավարման համակարգ նոր հայացք, նոր գաղափարներ բերելու կարևորությունը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ծրագրի մասնակիցներին հյուրընկալելու համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ այս տարի ծրագրին մասնակցում են 9 երկրներից՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Լիբանան, Հունգարիա, Ղազախստան և Ուկրաինա: Ծրագրի մասնակիցներն աշխատում են կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էկոնոմիկայի, քաղաքաշինության, շրջակա միջավայրի և այլ բնագավառներում։ Զարեհ Սինանյանը նշել է, որ չնայած ծրագիրը մշակելու ընթացքում իրենց առջև խնդիր էին դրել ապահովել հայրենադարձության 25%-ի թիրախ, սակայն վերջին տարիների ընթացքում «իԳործ» ծրագիրն ավարտած մասնակիցների 70%-ը մնացել է Հայաստանում:

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ Կառավարությանը՝ «իԳործ»-ի շրջանակում պետական տարբեր գերատեսչություններում աշխատելու հնարավորություն տալու համար: Նրանք կիսվել են իրենց տպավորություններով, ներկայացրել առաջարկություններ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են շրջակա միջավայրին, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին, ապակենտրոնացմանը, տարածաշրջանային գործընթացներին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, ՀՀ Կառավարության բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների: